Կարող է իրենք ծնկած էին․ Քրիստինե Վարդանյանի...
Աշխարհում ուրիշ որտե՞ղ այդպիսի խաղաղություն կա, որտեղ քո հետքը վերացնում են, քանդում են քո պատմամշակութային տարածքները, քո տարածքը օկուպացված են պահում, քո քաղաքացիներին գերի են պահում ու քեզ դեռ ասում են, որ դա արդարություն է, քեզ էլ սեպարատիստներ են անվանում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե Ալեն Սիմոնյանը, կամ որևէ մեկը աշխարհում այդպիսի խաղաղության օրինակ կարող է բերել, շատ լավ՝ քննարկենք։ Սա ճիշտն ասած նման է լրիվ ուրիշ բանի, լրիվ ուրիշ բանի է նման ու խաղաղության ճիշտ հակառակին, կամ առնվազն գերեզմանային խաղաղության։ Որևէ մեկին պետք չի մեղադրել, որ իրենք ունեն իրենց պետական շահը, ազգային շահը, արել են դրան համապատասխան երևի հայտարարություններ, ես այդտեղ ուղղակի հայկական շահը չեմ տեսել, իմ խնդիրը դա է եղել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։