Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ու...

Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկությունների՝ խոսքը երկու վագոն ալյումինի և ինը վագոն հացահատիկի մասին է:

Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից:

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ: