Նուբարաշենում հրդեհի օջախները շարունակում են...

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` հավելելով, որ աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,–ասացին Երևանի քաղաքապետարանից։