Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնա...

Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա հայտնեց, որ  Նուբարաշենի աղբավայրի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդուն, որը ընկել է և հնարավոր է՝ մահացել է։

Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու  մահը։ Մահացածը 61-ամյա Հրանտիկ Թովմասյանն է, նրա վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։