Արցախի թեման Արցախի կարգավիճակի թեման է և խոսքը գնում էր Արցախի անկախության և բնականաբար երբ ասում ես Արցախի թեման, ի նկատի ունես Արցախի կարգավիճակի, ի դեպ Նիկոլ Փաշինյանն Արցախ չի էլ ասել Ղարաբաղ է ասել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով, այն փաստին, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյատարարել է, որ «Ղարաբաղի անկախության թեման ֆեյք էր»:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, ութ տարի է համարյա վարչապետ է, ինչի են նոր ուզում հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Գիտեք, թուրքերը, թուրքերը նույնն են անում, իրենք մաքրեցին իրենց արխիվները, ինչ-որ բաներ միգուցե և ավելացրեցին, ինչ-որ բաներ պակասեցրեցին, և հետո ասեցին դե հիմա արխիվները բացի եկեք նայեք և զարմանալի չի, որ որևէ մեկը չգնաց թուրքական արխիվները, այդ թղթերը իրենք ունեին շատ ավելի շուտ և բոլոր թղթերի բովանդակությունը հայտնի է, թերևս բացի նրանից, թե ինչ է իրենց առաջարկվել 19 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում, բայց կսպասենք, թող բացահայտվեն, կհամեմատենք այլ աղբյուրների հետ»,-նշել է նա:
Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կհրապարակի բանակցային փաստաթղթերը:



