Նրանք կարող էին չկալանավորվել, բայց չեն վաճառ...

Հայաստանում ժողովրդավարության նահանջը այլևս պարզապես ոչ թե պնդում է, այլ փաստ, այն էլ բազմակի հաստատված: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։

«Այսօրվա քաղաքական հետապնդումների թիրախները պատահական մարդիկ չեն: Նրանք այս իշխանության կողմից ընտրված են, քանի որ համարձակ են, անկախ են և ամենակարևորը հայապահպան են: Հայապահպան են, որովհետև ոչ միայն հայ են ծնվել, այլև մնացել են այդպիսին իրենց կամքով, իրենց ընտրությամբ և օրեցօր աճող նվիրումով: Նրանք արդարացնում են, նրանք ամրապնդում են հայրենասիրությունը իբրև անսասան հավատ, իբրև պարտք երկրի նկատմամբ: Նրանք փորձում են կառուցել այն հոգևոր կամուրջը, որը կփորձի միավորել ողջ հայությանը, որպեսզի դիմակայի այս աղետին կամ դուրս գա այս իրավիճակից»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։