Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրակա...

Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել մինչև վերահաս ձմեռ մեկ միլիարդ կրոնի (ավելի քան 92 միլիոն դոլար) հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինայի բնակչությանը: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Նորվեգիան լրացուցիչ 1 միլիարդ նորվեգական կրոն է հատկացնում, որպեսզի կարիքավոր ուկրաինացիների համար հասանելի դարձնի անհրաժեշտ պաշտպանությունն ու կենսականորեն կարևոր օգնությունը», - ասվում է թագավորության կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օգնության հատկացման մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդը Օսլոյում Ուկրաինային նվիրված միջազգային մարդասիրական հանդիպման բացմանը։ Որպես հանդիպման կազմակերպիչներ հանդես են գալիս Նորվեգիան և ԵՄ-ն։ Հանդիպման նպատակն է քննարկել հումանիտար խնդիրները, որոնք առաջացել են ռազմական հակամարտության հետևանքով, և քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունները։

150 մասնակիցների թվում են Ուկրաինայի իշխանությունների, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի շարժման, կամավոր հումանիտար կազմակերպությունների և դոնոր երկրների ներկայացուցիչներ։

Հաղորդվում է, որ մարդասիրական օգնությունը կտրամադրվի ՄԱԿ-ի և Կարմիր խաչի շարժման միջոցով։

Իշխանությունները նշում են, որ 2022 թ. փետրվարից Նորվեգիան ավելի քան 3,5 միլիարդ կրոն է հատկացրել Ուկրաինային մարդասիրական աջակցության և հարևան երկրներում փախստականներին օգնություն տրամադրելու համար։