Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջական իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Հաշվի առնելով մի շարք շահառուների առաջարկը՝ հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը հանելու և, փոխարենը, շահառուներին հնարավորություն կտրվի բնակարան ձեռք բերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի՝ իրենց հայեցողությամբ ընտրելու նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ կամ առանց դրա բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։
Արդյունքում՝ կհստակեցվեն նաև «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։



