Նոր որոշում. Կապահովվի 2 տասնյակից ավելի ուղղ...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14–ին, Հավանություն է տրվել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մինչև երկու անգամ ներառյալ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովվելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։

Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականցվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։