Նոր նշանակում՝ ԱԱԾ-ում

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Ռոբերտ Բազիկյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

Հրամանագրերի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: