18 հարկանի շենքի հարցը չզեկուցվողների արանքու...

Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չքանդել իրենց խաղահրապարակը և տեղում նորակառույց շենք չկառուցել։

Ակցիայի մասնակից բլոգեր Արթուր Չախոյանը նշեց, որ քաղաքացիները եկել են բողոքով հանդիպում են պահանջում, սակայն պաշտոնյաները արհամարհում են, չեն իջնում:

«Միակ խաղահրապարակի վայրում այս մեծ կենսունակ ծառերը պետք է հատեն, թենիսի կորտի փոխարեն պատրաստվում են այսօրվա ավագանու նիստում չզեկուցվող նիստով 18 հարկանի շենքի թույլտվություն տալ: Այն դեպքում, երբ նախորդ մի քանի նիստերով ավագանին դեմ է եղել և չի տրամադրել այստեղ շենք կառուցելու շինթույլտվություն: Սակայն հիմա ցանկանում են տրամադրել, դա ապօրինություն է և երեխաների իրավունքների ոտնահարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի այս հողերը համարվում են օտարման ոչ ենթակա հողեր և որ սահմանված է չի կարելի դրանք վաճառել:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց. «Պարոն Ավինյան, դուք քանդում եք ավտոտնակները, որ խաղահրապարակներ սարքեք, բայց հիմա դուք քանդում եք մեր խաղահրապարակը, որպեսզի բարձրահարկ շենք սարքեք։ Բացատրե՛ք, թե որն է այստեղ տրամաբանությունը»: