Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են զորամասում սնվում զինվորները։
«Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին, և այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. ևս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:
Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ խոհանոցային սարքավորումներն ավելի արդիական են իսկ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով», գրել է նա:



