Հայաստանը Նիկոլի օրոք ապրում է սերիական դավաճանության օրեր: Պերմանենտ հայադավությունը դարձել է ներկա իշխանությունների թրենդը և բրենդը: ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի համար ադրբեջանական զորամիավումների ՝Հայաստանի տարածքի զավթումը, սովորական, «օրացուցային միջոցառում է»:
Մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք եւ զավթեցին Սև լիճը,Նիկոլ Փաշինյանը արձանագրեց իր քաղաքական հերթական աճպարարությունը՝ փաստելով, որ դավաճանելը և մնալը կենսունակ քաղաքականութուն է Հայաստանում: Սակայն ալիեւի համար «բոքսի տանձի» վերածված Նիկոլը քաղաքական դիահերձարանի «կադր» է այլևս: Փաշինյանի քաղաքական տհասությունը ալիևի ինքնահաստման լավագույն բոնուսն է՝պատերազմում նրան հաղթելուց հետո:Բանն հասել է նրան, որ Ադրբեջանի նախագահն հրապարակայնորեն ասում է՝ Նիկոլին չնսեմացնել, չկրկնել «նոլդու փաշինյան» արտահայտությունը նրան խնդրել է ոչ միայն իր հանրահայտ կինը, այլև ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Փաստորեն, բաքվի շնոբելն իր կնոջ հետ է որոշում այն տեքստը, որով պետք է համաշխարհային ծաղրանքի ենթարկի ՀՀ վարչպետի աթոռում հայտնվածին:
Ոչ Սև լճի, ոչ էլ Հայաստանի միջպետական ճանապարհի օկուպացիայի պարագայում, Հայաստանի վարչապետի պաշտոնական խոսքը որևէ ազդցեություն չունեցավ թշնամու հավակնությունների ու ցանկությունների վրա: Ավելին, Ալիևն հայտարարարեց, որ բոլոր այն տեղերից , որտեղ տեղակայավել է իր բանակը, ոչ մի նահանջ չի լինելու: Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր նոր ելույթն ալիևի համար ծաղրի նոր թեմա է դառնում՝ վիրավորանքի ավելի թանձր բառամթերքով:
Հեշտ դավաճանող ՀՀ վարչապետը մինչդեռ ,կատու ճղող վագրի կերպարով, ելույթ է ունենում ՀՀ Աժ-ում ու ծաղրում իր քաղաքական ընդդիմախոսներին, հրահրում բախումներ Ազգային ժողովում՝ հանգիստ հետևելով «գայլերի և գառների հոշոտմանը»: Այսքանից հետո, ով է նիկոլ փաշինյանը:Նորօրյա, կամ ավելի ստույգ՝ «նանոտեխնոլոգիական դ՞և»:
ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը օրստօրե կատարելագործում էիր անսքող դավաճանությունը, պետական շահերի վաճառքի վարպետությունը: Կարճ ասած՝ հիբրիդային, մտածված հայրենավաճառությունը:
Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, չի առաջնորդվում սահմանային հայկական քարտեզներով:Նրա համար կարևոր են ալիևի ձեռքի տակ հայտնված , անհայտ ծագման միջպետական ինչ-որ քարտեզները, GPS- ի քարտեզագրումը, google map համակարգի գծագրումները:
Իսկ ժամեր առաջ էլ, ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածը, խոսեց ինչ-որ «հումանիտար նշանակության քարտեզների» մասին (հղումը այստեղ),որոնք նա պատրաստ է տանել Ալիևի հետ հանդիպմանը: Սա՝ «քարտեզ գերիների դիմաց» նոր, որևէ հրապարակված փաստաթղթում չգրված քաղաքական «թրեյդինգ» է: Այն անխոչընդոտ կյանքի է կոչում ՀՀ վարչապետը՝ տրվելով ալիևին: Իսկ թե ո՞վ է իրավուք տվել Նիկոլ փաշինյանին մտնել թշնամու հետ ռազմավարական նշանակության փաստաթղթերի առուծախի մեջ, Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում: Զինվորական, քաղաքական որևէ սուբյեկտ, կառույց այդ հարցը չի տալիս փաշինյանին, չի պահանջում նրանից հոդաբաշխ բացատրություն:Բոլոր կոչերը, օդը պատռող անհասցե հոխորտանքները կորչում են ներքաղակական անտերության մթնոլորտում:
Նիկոլ Փաշինյանի՝թուրքերի նկատմամբ քաղաքական խառնակ «սիրո» հետևանքով, Հայաստանը վերածվել է Ալիևի ոտքի տակի գորգի. երբ ուզում է, ինչպես ուզում, է, որտեղ ուզում տրորում է և, ցեցի նման, բույն դնում:
Օրերս Абрикос NEWS տելեգրամյան ալիքը գրել էր, որ Գորի-Կապան ավտոճանապարհը Հայաստանի իշխանությունները հինգ տարի ժամկետով հանձնել են դեռևս 2020 թվականի դեկտեմբերին: Տեղեկության մեջ, որն արտատպել էր iravunk.com կայքը, ասվում է.
«Դեռ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության ապագա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այս ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում: Բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը: Իսկ այս հուշագրի ստորագրման մոտիվացիան ու պատճառները դեռ ոչ ոքի համար հայտնի չեն: Եվ, չգիտես ինչու, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նույնպես լռում են այս մասին» (հղումը այստեղ)։
Այսպիսով, Հայաստանի տարածքը՝ անփամփուշտ, անկռիվ, Նիկոլի դավանած ու քարոզած խաղաղաության կոնցեպտով, դարձել Ալիևի «աշխարհագրական մանեկենը»:
Մտածված դավաճանություն, որը չի պատժվում
Երկիրը գտնվում է բազմավեկտոր տուրբուլենտության գոտում :ՀՀ վարչապետի անգրագիտությունը երկիրը հասցրել է ազատ անկաման վիճակի: Նիկոլ Փաշինյանին ձգում է թուրքական գիրկն ընկնելը. նա դրանից դրական ազդակներ է ստանում:
Կարո՞ղ է արդյոք ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը հայկական բնակավայրերը կոչել Էյվազլի ու Չայզամի , իսկ հաջորդ օրն անգրագիտագույն արդարացումով հանդես գալ:
ՀՀ վարչապետի աթոռում հայտված գոյանքը , որն իր ձեռքով ստորագրել է հայկական տարածքները մասնատելու խայտառարագիրը, կարո՞ղ է պահանաջել անհապաղ ազատել հայ գերիներին: Կարո՞ղ է արդյոք ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածը թուրքերի հետ բարեկամանալու փոխարեն ռազմաքաղաքական համապարփակ ծրագիր մշակել ՝ հիմք ընդունելով տարածաշրջանային մարտահրավերները, թշնամիների անդադար սպառազինումը, ռազմական բյուջեների ավելացումը:
Կարո՞ղ է արդյոք ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը պատերազմից հետո առաջանային համարել Հայաստանի սահմանների պաշտպանավածության, անվտանգության մեխանիզմների մշակումը և կիրառումը:
Իհարկե, կարող է և վերը թվարկածը լիովին իրականացվելիք ծրագրեր են: Սակայն դրանք կյանքի կկոչվեին այն դեպքում, եթե ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը բոնուսներ չստանար հայ ազգի թշնամիներից և չպարծենար իր չպատժված հիբրիդային դավաճանությամբ, ասելով՝ «մենք հպարտ ենք պարտությամբ» ,կամ՝ «պատերազմի բոլոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտերի», կամ ՝ «եկեք պայմանավորվեք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Իսկ վերջերս,Նիկոլ Փաշինյանի ՝ «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին» միտքը՝ օրը ցերեկով , սեփական բերանով արտաբերված՝ պետական դավաճանության ,հայ ազգի դեմ գործած ծանրագույն հանցագործությունների , հուդայական մատնության ինքնախոստովանական ցուցմունք էր:
Հայաստանում այժմ աննորմալությունը դարձել է նորմա:Պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող առաջին դեմքը , փաստացի, ներքին դիվերսանտ է:
Հայաստանի շահերն այժմ դրսևորվում են այդ շահերը տրորելով, զրոյացնելով:
Իսկ ինչ է անում հայոց ընդդիմությունը
Հայաստանի պառլամենտական և ոչ պառլամենտական ընդդիմության անգործությունը զարմանալիորեն նույնական է, թերևս, համաձայնեցված:
Արձանագրենք, որ պառլամենտական ընտրություններից հետո, ոչ մի քաղաքական ուժ չհայտարարեց սերիական կապիտուլյացիաներ ստորագրող անձի դեմ փողոցային կամ առհասարակ, հուժկու պայքարի մասին: Չնախաձեռնվեց որևէ գործողություն: Ընդդիմության ավանդական , մեծ կուսակցությունների կողմից նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելն էր ունիսոն՝ համաժամանակյա, նույնական որոշում:
Այսինքն, հայոց ընդդիմությունը երկրի ինչպես արտաքին , այնպես էլ ներքին կյանքում ինքնամեկուսացվել է,այն չկա: Գոնե մինչև 2021 թվականի հոկտմբերի 1-ը որևէ ուժ հակաիշխանական փողոցային տեսանելի պայքար չէր նախաձեռնել: Այս իրողությունը փաստում է, որ հայոց կոնտէլիտան չի ուզում ընդվզել տեղի ունեցողի դեմ, չունի պայքարի ծրագիր, ունակ չէ դիմելու որևէ գործողության, հանդես չի գալիս երկրի պարտված վարչապետի հրաժարականի պահանջով, ներքին քաղաքական որևէ դիմադրություն ցույց չի տալիս : Այսինքն՝ հայոց ընդդիմությունն իր հերթին, կապիտուլյացիայի ենթարկվել իշխանությունների հետ պայքարում: Իսկ, օրինակ, Իսրայելի ընդդիմությունը վեց ամիս է բոյկոտում է պառլամենտի աշխատանքը:
Արմատական հայոց ընդդիմությունը մինչ ինքն իրեն արմատական որակելը լավ կաներ, օրինակ ,թալիբներից, արմատականություն սովորեր:
Սաակաշվիլու նման, վա-բանկ գնացող մի քաղաքական գործիչ չունենք :Վրաստանի նախկին նախագահի բոլոր նախաձեռնությունները մեկ նպատակ ունեն,իսկ մենք՝ նույնիսկ վրեժխնդրության շուրջ համախմբող մի լիդեր չունենք։ Մինչդեռ այսօր մեզ պետք է ինքնապաշտպանվել Հայաստանի իշխանություններից:
Մեր բախտը չի բերել ոչ ընդդիմության, ոչ իշխանության հարցում. մեր ընդդիմությունը դրսից թելադրվող ու դրսի ուժերի շահը`որպես կանոն, ի հաշիվ հայրենիքի, առաջ տանող քաղաքական համախմբի է վերածվել:
Ընդդիմությունը և իշխանությունը քաղաքականությունը վերածել են կորպորատիվ բիզնեսի, իսկ ազգը նմանվել է ստրուկի՝ դավաճանությունը տեսնող , զոհերի համար լացող, տարածքների կորուստից կոծող տառապյալ ստրուկի: Արիստոտելն ասում էր՝ ստրուկն օգտակար է ամենօրյա կարիքների համար:
Լիլիթ Աղեկյան



