ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարության ղեկավարին՝ ջրհեղեղից տուժած Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
«Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։
Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ Լիտվան մարդասիրական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարման համար։
Այս մասին երեկ հայտնել է Լիտվայի կառավարությունը X-ում գրառմամբ։
«Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը
Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- ասվում է հայտարարության մեջ։



