Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է կառավարել երկիրը, շատ լավ է կառավարում:
Նա նաև վստահեցրել է, որ Փաշինյանը կարող է ապահովել երկրի անվտանգությունը:
Լրագրողների դիտարկմանը, որ Սյունիք է տրվում թշնամուն, Խաչատրյանն ասել է, որ դա լրատվական մանիպուլյացիա է. «Մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ամեն ինչ անում է անվտանգությունն ապահովելու համար»:
Մարզպետը նաև ասել է, որ Հայաստանի 70-80 տոկոսը վստահում է իրենց իշխանությանը:



