Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Դատախազության դիմաց տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։
Ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների հերթական դատական նիստը։
«Իրենք ապացուցել են, որ այսօրվա դատաիրավական համակարգը դարձել է բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար»,- իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



