Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Հայաստանի դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքից, սակայն այն անթերի չի համարում։ Այս մասին Փաշինյանն ասաց դատախազների ընդհանուր ժողովի ժամանակ ու ավելացրեց, որ ոչ ոք անթերի չէ։
Սակայն դատախազությունը, ըստ Փաշինյանի, վերջին մեկ տարվա ընթացքում ցուցադրել է, որ Նոր Հայաստանի դատախազություն է։ Փաշինյանը դրա համար շնորհակալություն հայտնեց դատախազներին ու հույս հայտնեց, որ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ դատախազությանը կհամարեն իրենց իրավունքներն ու անվտանգությունն ապահովող մարմին։



