Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտն...

Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված արձանագրության քողազերծման և Վեհարանի բացման կապակցությամբ թողարկված նամականիշերի մարման արարողությանը:

Հաջորդիվ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել Վեհարանում, ծանոթացել բարեկարգման շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին: