![Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քնն...](/imgs/posts/medium/2024/02/69403cc.jpeg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:
Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: