Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն...

«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝

1. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
2. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար
3. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
4. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
5. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
6. Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»,-գրել է Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հարցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, թե արդյո՞ք նախարարը վստահ է, որ իր մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, որը «տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ–ին, լինելով նաև ՀՀԿ անդամ, կարող է ազնվորեն և անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։