Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսով հանդես կգա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է գալու մամուլի հերթական ասուլիսով:

Այս անգամ վարչապետը լրագրողներին հրավիրել է Վանաձոր, ասուլիսը տեղի է ունենալու Տեխնոլոգիական կենտրոնում: Ակնկալվում է, որ ի թիվս մի շարք հարցերի Փաշինյանը կանդրադառնա նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, Մարտի 1-ի գործին, շաբաթավերջին Միացյալ Նահանգներ կատարելիք այցին: