Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տրանսֆ...

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տրանսֆորմացվել է. առաջ հավատում էին, որ կանի, հիմա ասում են` ինչու չի անում ու իրենից չեն հեռանում: Երիտասարդ լինելու գործոնը շատ շահարկվեց տգետ զանգվածի կողմից, մի մասն էլ գողապետության գործիչների կողմից, բայց մեջը նաև սերնդափոխություն եղավ, լճացել էր ամեն ինչ, հատկապես իրավական ոլորտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝  հեղափոխությունից հետո երկրում գործընթաց է տեղի ունենում, որը կարելի է անվանել հեղաշրջում:

«Երկրում տեղի է ունենում սողացող հեղաշրջում, քանի որ դա անտես է, այս գործընթացը գնում է, ես ենթադրում եմ, որ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, շատ նման է իր ձեռագրին, չերևալ, սպասել, բայց շարժում անել, և սա հասարակությունը բևեռացնում է, ես ասացի` սաբոտաժ է սկսվել: Այս բոլորը քաղաքական պրոցեսներ են: Հիմա հետադիմության և առաջադիմության պայքար է»,- ասաց նա: