
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը չի կայանա։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վերջինս տեղեկացրել է, որ նախօրեին Շարլ Միշելի գրասենյակից կապվել են ադրբեջանական կողմի հետ և տեղեկացրել, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը համաձայն է մասնակցել այդ հանդիպմանը պայմանով, եթե այնտեղ ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա», - ասել է Իլհամ Ալիևը։