«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն ԱԺ ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի: Այս մասին լրատվամիջոցներին հաստատել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ցուցակում ևս չի լինի:
Իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել:



