Նիդերլանդները պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված կալանավորման հրամանի համաձայն, հայտնում է հոլանդական ANP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Կասպար Վելդկամփին։
ՄՔԴ-ի դատավորները հինգշաբթի օրը ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիին, որը հայտնի է որպես Դեյֆ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։