
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Նիդեռլանդների ԱԳՆ կայքում Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ հիմնավորումը` Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի»:
«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար, ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ:
Նիդեռլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդեռլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հիմնավորման մեջ: