Նիդերլանդացի շատ ներդրողներ հնարավոր է ընտրեն...
Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը սկսում է աջակցել  Հայաստանում ծաղկաբուծության ուսումնասիրություն ու հայտարարել մեկնարկը։
 
Ներկայում նիդերլանդացի շատ ներդրողներ նոր հնարավորություններ են փնտրում՝ այնպիսի երկրներում կտրվող ծաղիկների արտադրության կարողություններ զարգացնելու, որոնք մոտ են Եվրոպային և այդ ծաղիկների սպառման հիմնական շուկաներին:
 
Հայաստանում նման գործունեություն ծավալելու համար կարևոր է ունենալ երկրի ենթաոլորտային վերլուծություն, բացահայտել հնարավորությունները, մարտահրավերները, բացերը և ներդրողներին անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
 
Այս ենթաոլորտային վերլուծության նպատակը Հայաստանում կտրվող ծաղիկի արտադրության ներկա վիճակը գնահատելն ու ենթաոլորտում նիդերլանդացի պոտենցիալ ներդրողների ինչպես նաեւ Նիդերլանդներից սարքավորումների ու սերմացու ներկրողների համար հնարավորություններն ու սպառնալիքները բացահայտելն է։
 
Ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։