Էրդողանն ու Պուտինը բանակցություններ են վարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կոչ է արել սկսել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը և պատրաստակամություն է հայտնել բանակցողներին ընդունել Ստամբուլում՝ հանդիպման անցկացման համապատասխան ամսաթվի որոշումից հետո։ Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմը։

Կողմերը քննարկել են նաև երկրների միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Թուրքիան ձգտում է ապահովել կայունություն Սիրիայում, հաղորդում է «Ведомости»-ն։ Ըստ նրա, Էս-Սուվեյդայից սիրիական անվտանգության ուժերի դուրսբերումից հետո բախումները սպառնալիք են տարածաշրջանի համար, և կարևոր է, որ Իսրայելը չխախտի արաբական հանրապետության ինքնիշխանությունը։