Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը ներառյալ:
Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով և սպասարկվել իրենց հարմար ժամերին։
Քաղաքացիակենտրոն, որակյալ ու հարմարավետ ծառայությունների մատուցումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է. այդ ուղղությամբ քայլերը շարունակական են»,- ասված է հաղորդագրությունում:



