Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկիսվի Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ գտնվող Կոլանգ Գազ Լա սարի վերաբերյալ հետախուզական տվյալներով։ Այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ հրեական պետության վարչապետը նաև մտադրված է ամերիկյան առաջնորդին տրամադրել իսրայելական հետախուզության տեղեկությունները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի մասին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բագաին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի մասին Թրամփի հայտարարություններն անհիմն են, և Վաշինգտոնի ուշադրությունը Կոլանգ Գազ Լա սարի նկատմամբ, որտեղ միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների շինծու պատրվակ։



