Նեթանյահուի գրասենյակը նախարարներին հանձնարար...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը իսրայելցի նախարարներին հանձնարարել է չարտահայտվել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվան թեմայով։

Ըստ Jpost-ի՝ նման հանձնարարական են ստացել նաև Կնեսետի անդամները։

Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերի նախարար Ամիխայ Էլիահուն, որը 2023 թվականի նոյեմբերին հայտարարեց Գազայի հատվածում միջուկային ռումբ նետելու հնարավորության մասին, X-ի իր մկրոբլոգում Հանիեի լուսանկարին կից գրության մեջ նշել է. «Այս աղտից աշխարհը մաքրելու ճիշտ միջոցը»։ «Այլևս ոչ մի երևակայական խաղաղության համաձայնագիր կամ կապիտույացիա։ Երկաթե ձեռքը, որը հարվածում է նրանց, լռություն կհաստատի», - հավելել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության անդամ Էլիյահուն, որ Կնեսետի պատգամավոր չէ: