Ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին` նշելով` առաջին տեղում վստահությունն է: Նրա խոսքով՝ մարզում այսօր գործում է «ներդրումային գրասենյակ»:

«Շուրջ 100 ներդրումային ծրագրեր կան Տավուշում այս պահի դրությամբ»- հայտարարեց Հ. Չոբանյանը:

2019 թվականի ընթացքում մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 8 միլիարդ դրամ` ավելացրեց մարզպետը: