Նազարբաևն առաջարկել է Ադրբեջանին ԵԱՏՄ հրավիրե...

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթանում է առցանց ձեւաչափով, առաջարկել է Ադրբեջանին ԵԱՏՄ հրավիրել դիտորդի կարգավիճակով: "Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկարամյա պառակտումից հետո", -նշել է նա: Նշենք, որ Նազարբաեւը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։