Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները չեն կարող փոխզիջման գալ Արեւելյան Եվոպայում դաշինքի ռազմական ներկայության ընդլայնման մասշտաբների առիթով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հաղորդել Է The Washington Post (WP) թերթը:
Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամների թվում «տարաձայնություններ են սկսվում» Արեւելյան Եվրոպայի տարածքում նոր ուժերի ծավալման հարցի շուրջ: Հրատարակությունը նշում Է, որ դաշինքի պետությունները տարբեր կերպ են գնահատում Ուկրաինայում հատուկ գործողության հնարավոր հետեւանքները: Այսպես, Բալթիկայի երկրները եւ Լեհաստանը «խնդրում են զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունն իրենց տարածքում եւ տրամադրել» արդի սպառազինություններ եւ ՀՕՊ-ի համակարգեր: Ըստ որում դաշինքի մյուս անդամները, այդ թվում Իտալիան եւ Ֆրանսիան, «թերահավատորեն են վերաբերվում» այն բանին, թե Ռուսաստանը «մոտ ժամանակներս սպառնալիք կներկայանի ՆԱՏՕ-ի տարածքի համար», ասված Է հոդվածում:
Ինչպես նշում են ԱՄՆ-ի վարչակազմում The Washington Post-ի աղբյուրները, մի շարք պետություններ «(Եվրոպայի) արեւելքում մշտական հիման վրա ՆԱՏՕ-ի մեծ զորակազմի տեղաբաշխումը» համարում են «թանկ եւ ոչ հարմար»: Նրանք նաեւ վախենում են, որ «դաշինքը երես կթեքի մյուս սպառնալիքներից, որոնց վրա այն կենտրոնացել Էր վերջին տարիներին, ներառյալ ահաբեկչությունը եւ Միջերկրական ծովով անօրինական միգրացիան: Այդ թեմաներն ավելի շատ հուզում են այն երկրներին, ինչպիսիք են Իսպանիան եւ Իտալիան, որոնք հեռու են գտնվում Ռուսաստանից, բայց մոտ են Հյուսիսային Աֆրիկային»: Բացի դրանից, շարունակում Է թերթը, ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրները դաշինքի մյուս անդամներին կոչ են արել պաշտոնապես հրաժարվելու ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Փոխադարձ հարաբերությունների, համագործակցության եւ անվտանգության 1997 թվականի հիմնարար ակտից:
Համաձայնագրը, հիշեցնում Է The Washington Post-ը, սահմանափակում Է Արեւելյան Եվրոպայում մշտական հիման վրա դաշինքի զորքերի տեղաբաշխման մասշտաբները: Դաշինքի մի շարք երկրներ պնդում են, որ ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով համաձայնագիրն այլեւս անվավեր Է: Սակայն դաշինքի որոշ անդամներ Արեւմտյան Եվրոպայից եւ ԱՄՆ-ը «զգուշավորությամբ են վերաբերվում համաձայնագից ուղղակի հրաժարմանը՝ նշելով, որ այն օգտակար միջոց Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապագա համակարգման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: