ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը, որը ժամանել էր Կիև, Վլադիմիր Զելենսկիին հայտնել է հակամարտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Ես հստակեցրել եմ, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ նախագահ Թրամփի ջանքերով ձեռք բերված խաղաղությունն առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին է», - ասվում էր գրառման մեջ։



