
ՆԱՏՕ-ն Պեկինը պետք է դիտարկի որպես անվտանգության սպառնալիք։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ որպես «ապացույց» նշելով Չինաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն ու Պեկինի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ ուղղված հայտարարությունները։
«Այս ամենի հանրագումարը միայն մեծացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ միասին մնալու եւ հասկանալու կարեւորությունը, որ Չինաստանը անվտանգության մարտահրավերների մի մասն է, որին մենք պետք է դիմակայենք այսօր եւ ապագայում»,-ասել է նա ։