ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին․ Պուտին

ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արեւելք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն փորձել է Ուկրաինային իր կողմը քաշել։

«Ուկրաինան ԽՍՀՄ փլուզումից հետո վերահսկում էին մարդիկ, ովքեր Արեւմուտքի հորդորով բռնեցին հակառուսական ճանապարհը։ Կիեւն ընտրել է Ռուսաստանի քաղաքացիներին վախեցնելու ուղին, դա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է»,-հավելել է նա։ 

Նա ընդգծել է, որ անկախության կայացման շրջանում Ուկրաինան հենց սկզբից իրեն հայտարարեց չեզոք պետություն, այնուհետեւ աստիճանաբար բռնեց ՆԱՏՕ-ին միանալու այլ ուղի, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ ստեղծվել է բացառապես ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի դեմ պայքարի համար:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում 2008 թվականին առանց ռազմաքաղաքական լարվածության արտաքին նշանների հայտարարեցին, որ անդամակցում են ՆԱՏՕ-ին, իսկ արեւմտյան երկրները հայտարարեցին, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դռները բաց են։