ՆԱՏՕ-ն կավելացնի իր ռազմական բյուջեն

ՆԱՏՕ-ն իր ռազմական բյուջեն կավելացնի մինչև 2,03 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հստակեցվում է, որ դա 12 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։ «Դաշինքի ընդհանուր ֆինանսավորման օգտագործման ավելացումն ու ընդլայնումը թույլ է տալիս դաշնակիցներին ավելի արդյունավետ կերպով լուծել ընդհանուր անվտանգության մարտահրավերները»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Բացի այդ, քաղաքացիական բյուջեն կավելանա 18,2 տոկոսով՝ հասնելով 438,1 միլիոն եվրոյի։