ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները կարող են կրճատել օգնությունն ու զենքի մատակարարումները Ուկրաինային՝ իրենց իսկ միջոցների մաշվածության պատճառով։ Այս մասին գրում է Իզվեստիան՝ հղում անելով չինական Global Times թերթին։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հատկապես Եվրոպայում, ուժասպառության նշաններ են ցույց տալիս։ ‹…› Նրանք հսկայական գին վճարեցին Ուկրաինային օգնելու համար, ‹…› տառապում էին էլեկտրաէներգիայի թանկացումներից և բարձր գնաճից: ‹…› Դատելով Եվրոպայի ներկայիս իրավիճակից՝ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների համար դժվար է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Հոդվածում նշվում է նաև, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով Եվրոպային սպասվում է ծանր ձմեռ, եվրոպական երկրների ղեկավարները չեն ցանկանում սրել առկա խնդիրը, քանի որ դա կարող է ավելի ազդել ընտրություններում իրենց ընտրողների աջակցության վրա։