Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։
«Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր և երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։



