Գերմանիայի Արևելյան Հեսսեն երկրամասի Օֆենբախ քաղաքում անհայտ անձինք քարերով հարվածել են Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության մասնաճյուղի շենքին։ Այս մասին, հղում անելով իրավապահներին, հայտնում է DPA գործակալությունը։
«Անհայտ անձինք քարեր են նետել Օֆենբախում ՔԴՄ կենտրոնակայանի շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են պատուհանների ապակիները։ Վնասը գնահատվում է շուրջ 6 հազար եվրո», — փոխանցում է գործակալությունը։
Ոստիկանությունը ենթադրում է, որ միջադեպը քաղաքական մոտիվներ ունի։
Չորեքշաբթի օրը ՔԴՄ նախկին գլխավոր քարտուղար Մարիո Չայան կոչ էր արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին հրաժարական տալ՝ տարածաշրջանային ընտրություններում կուսակցության ձախողված արդյունքների ֆոնին։
Մերցը կիրակի օրը աղետալի էր անվանել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի պարլամենտական ընտրություններում ՔԴՄ-ի գրանցած արդյունքը։ Ավելի վաղ նրա կուսակցությունը պարտություն էր կրել նաև Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրություններում։ Չնայած սրան՝ Մերցը հայտարարել է, որ մտադիր է պահպանել կուսակցության ղեկավարի պաշտոնը և շարունակել կանցլերի աշխատանքը։



