ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Անկարա և...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Անկարա՝ մասնակցելու Դաշինքի գագաթնաժողովին։

Թուրքիայում նա հայտարարել է, որ երեքշաբթի Ռազմարդյունաբերական ֆորումի ժամանակ կհայտարարվի «տասնյակ միլիարդավոր դոլարների» նոր պայմանագրերի մասին։

Բազմամյա ներդրումների շնորհիվ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներուժը, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։

«Մենք կհզորացնենք մեր տնտեսությունները՝ Արկանզասից մինչև Անկարա ընկած տարածքում ռազմական արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու միջոցով»,— ընդգծել է նա՝ դաշնակիցներին կոչ անելով «տնտեսական հնարավորությունները վերածել ռազմական ներուժի» և միջոցներ ներդնել հրթիռների ու հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մեջ։

«Թուրքիայի առաջնորդությունը ՆԱՏՕ-ի շրջանակում, նրա աշխարհագրական դիրքը և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումն առանցքային նշանակություն ունեն»,— հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։