ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սուր քննադատության...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի քննադատել է դաշինքի անդամ երկրների զենք արտադրող ընկերություններին, հայտարարելով, որ նրանք չափազանց քիչ են արտադրում, չափազանց են փող են գանձում և չափազանց դանդաղ են զենքն առաքում, հաղորդում է Reuters-ը:

Ռյուտեն միաժամանակ հայտարարել է, որ արտադրանքի 2%-ի ներկայիս նպատակը բավարար չի լինի ապագայում հնարավոր հարձակումները կանխելու համար:

«Երկարաժամկետ հեռանկարում դա պարզապես բավարար չէ, ցանկանում ենք պահպանել մեր զսպողությունը այն մակարդակի վրա, որում այժմ գտնվում է: Հիմա ամեն ինչ կարգին է, և մենք կարող ենք մեզ պաշտպանել, և ոչ ոք չպետք է փորձի մեզ վրա հարձակվել։ Բայց ուզում եմ, որ չորս-հինգ տարի հետո ամեն ինչ նույնը մնա»,- Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո նշել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը ստիպված է լինելու ոչ միայն ավելի շատ ծախսել պաշտպանության վրա, այլև ավելի մեծ եկամուտներ ստանալ։

Ըստ Ռյուտեի, ՆԱՏՕ-ի որոշ երկրներ դիմում են հարավկորեական զենք արտադրող ընկերություններին, քանի որ «մեր սեփական պաշտպանական ընկերությունները չեն արտադրում զենք այն ծավալով, որը մեզ անհրաժեշտ է»: Անդրատլանտյան ռազմական դաշինքի երկրները վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են պաշտպանական ծախսերը, հատկապես Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո:

ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ իր 32 անդամներից 23-ն այս տարի կկատարեն պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2%-ը ծախսելու նպատակը: