ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Բաթումի նավահանգ...

ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ, հայտնել է հանրապետության Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք ITS VESUVIO (Իտալիա) և TCG AMASRA (Թուրքիա) նավերն են, որոնք ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի ստորաբաժանման անդամներ են. նավերը ղեկավարում է կապիտան Ալեսանդրո Ֆալկոնեն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Բաթում էր մտել Porter (DDG-78) ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիրը: