«ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն զենքի արտադր...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարները սպառվել են Կիևին արվող մատակարարումների պատճառով։ 

ՆԱՏՕ-ի երկրները հուլիսի 11-12-ին, Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, ծրագրում են համաձայնության գալ արդյունահանման ծավալների մեծացման և համատեղ գնումների ավելացման գործողությունների ծրագրի շուրջ՝ ինչպես Կիևին օգնության շարունակման, այնպես էլ իրենց կարիքների համար:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը սպառել է իր ռազմական պաշարները՝ Ուկրաինային զենք տրամադրելով։