Դուք գիտե՞ք, թե ՀՀ տարածքը որքան է. Սևակ Խաչա...

«Արդեն մի քանի օր է՝ իշխող խմբակցության շատ պատգամավորներ շարունակում են նույն հարցը տալ ընդդիմության ներկայացուցիչներին և ելույթ ունեցողներին։ Այսօր պարոն Վարդևանյանին էլ այդ հարցը տվեցին․ «Դե ընդունո՞ւմ եք մեր պետական սահմանները, ընդունո՞ւմ եք մեր պետական սահմանները»։ Երեկ էլ նախընտրական ձեր «Հայաստան» դաշինքի քարտեզից էին նվեր տալիս ընդդիմադիր պատգամավորներին։

Դուք հստակ գիտե՞ք՝ որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այն 200 քառակուսի կիլոմետրը, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ մեր սուվերեն տարածքներից և որը դուք ինքներդ էլ ընդունել եք, մտնո՞ւմ է այդ թվի մեջ, թե՞ չի մտնում։ Տիգրանաշենը մտնո՞ւմ է 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ։»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։