Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Սպարտակ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Օրբելյանների փողոցի թիվ 2-րդ հասցեում գործող սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպարտակ Մ.-ն աշխատում էր Գորիսի էկոպարեկային ծառայության պետ, և նա մասնակցում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը։



