ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի զարգացումը. «Դրանք ռազմական ծրագրեր են, ռազմական զորավարժությունների ուղղվածությունն է, արևելյան թևում ռազմական լոգիստիկայի զարգացումն է:
Սա Ռուսաստանի՝ որպես ուղղակի, անմիջական, իսկ այժմ նաև երկարաժամկետ սպառնալիքի բնութագրումն է բոլոր ռազմաքաղաքական և ռազմավարական փաստաթղթերում»,- հայտարարել է նա։



