Դժվար է, բայց, գրեթե, հասանք նախորդ տարվա արտ...

Դժվար է, բայց, գրեթե, հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումների ծավալը գրեթե նույնական է 2025 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի հետ։ 

«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այսպես. 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։ Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ»,- գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում հայկական բազմաթիվ արտադրանքների ներմուծման վրա։