
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ին մեկնարկում են Ramstein Flag 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը: Այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:
Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Ramstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություններ են՝ ուղղված համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը: Զորավարժությունների շրջանակներում, մասնավորապես, կկատարելագործվի գործողությունների իմիտացիան հակաօդային պաշտպանության խորը էշելոնացված համակարգի դեմ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը գործի դրվեն հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն: